ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2021
Կոտայքի մարզի Հանքավանի ածխաթթվային թերմալ հանքային ջրի հանքավայրի «Հանքավան» տեղամասի թիվ 3/63 հորատանցքի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թապրիլի 23-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքապետարանում տեղի կունենան ՝ Կոտայքի մարզի Հանքավանի ածխաթթվային թերմալ հանքային ջրի հանքավայրի «Հանքավան» տեղամասի թիվ 3/63 հորատանցքի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: