27.08.2021
«ԿԱՊՈՒՅՏ ԱՎԱԶ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արևիկի ավազի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Արևիկի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենա «ԿԱՊՈՒՅՏ ԱՎԱԶ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արևիկի ավազի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: