Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Սյունիքի մարզի Կապանի մշակույթի կենտրոնի շենքում (հասցե՝ Կապան, Չարենցի 1) տեղի կունենա Կապանի համայնքապետարանի կողմից փորձաքննության ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան բնակավայրի Գործարանային փողոց 36/1, 36/2, 36/3 հասցեներում մեքենամեխանիզմների տեխնոպարկի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Կապանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218
