ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2024
«ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2024-2033 թթ. կառավարման պլանի վերաբերյալ հանրային լսումներ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ /խմբ. 28.12.23 թ. N 2343-Ն, այսուհետ՝ Որոշում/ սահմանված կարգով, 2024թ. օգոատոսի 9-ին` ժամը 12.00-ին Սյունիքի մարզպետարանում /Սյունիքի մարզ, Կապան, Գ. Նժդեհի 1/ տեղի կունենան «ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2024-2033 թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:
Որոշման հավելվածով սահմանված ժամկետներում ՌԷԳ-ի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: