ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.07.2024
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տարածքում 2020թ․ տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման միջոցառումների նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  2024թ. հուլիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Չարենցի 1 հասցեում գտնվող Կապանի մշակույթի կենտրոնի շենքում, նիստերի դահլիճում տեղի կունենա «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի թիվ ԼՎ-183 Լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում (Կապան համայնք, նախկին Շահումյան բնակավայր) 2020թ․ տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման (Ռեկուլտիվացիայի) միջոցառումների նախագծի  շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ 
       ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: