ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2024
«Արևմտյան Կանի» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Նորամարգ-Հրազդանի ավազների հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ/ Հովտաշեն

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 12 :00-ին, Արարատի  մարզի  Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արևմտյան Կանի» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Նորամարգ-Հրազդանի ավազների հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
 Անհրաժեշտ է հանրային քննարկումների արձանագրությունը, տեսաձայնագրությունը, մասնակիցների ցանկը, ինչպես նաև ներկայացված առաջարկություններն ու դիտողություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-18: