«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Պարտիզակի համայնքապետարանում կիրականացնվի «Կամին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Լուկաշինի տուֆերի հանքավայրի VIII CI բլոկի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: