ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.03.2021
«Կամար 006» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ակունքի տուֆերի հանքավայրի արդյունահանման աշխատանքների» հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 29-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Կարմրաշենի համայնքապետարանի շենքում  տեղի կունենա «Կամար 006» ՍՊԸ-ի կողմից «Ակունքի տուֆերի հանքավայրի արդյունահանման աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: