ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2021
«Կաէռ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կենտրոն վարչական շրջանի 33-րդ թաղամաս հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 24-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում   (Կենտրոն վարչական շրջանի վարչական շենք՝Տերյան փողոց 44) տեղի կունենա Կենտրոն   վարչական  շրջանի 33-րդ թաղամաս հասցեում  նախատեսվող  բազմաբնակարան  բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության  նախնական  գնահատման  հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: