ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.01.2025
Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի փողոց 4-րդ նրբանցք, №12 հասցեում նախատեսվող թափառող կենդանիների կացարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության Համաձայն մասին»  օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ հավելվածի՝ 2025 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գ. Նժդեհի 26) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի  կողմից ներկայացված ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի փողոց 4-րդ նրբանցք, №12 հասցեում նախատեսվող թափառող կենդանիների կացարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
      Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am հեռ. 011 220 218: