«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ /խմբ. 28.12.23 թ. N 2343-Ն, այսուհետ՝ Որոշում/ սահմանված կարգով, 2024թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ին տեղի կունենա՝ «ՌԵՆԴԵՐՖՈՐԵՍԹ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ջրվեժ անտառպարկում արդի լուծումներով հանրային այգու հիմնման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսումներ (2-րդ փուլ):
Որոշման հավելվածով սահմանված ժամկետներում ՇՄԱԳ-ի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: