ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.08.2023
Մարսել Արզումանյանի կողմից ներկայացված Հրազդանի Ջրառատ թաղամասի 551/10 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2023թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ քաղաքացի Մարսել Արզումանյանի կողմից ներկայացված  Հրազդանի Ջրառատ թաղամասի 551/10 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: