ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2024
«Ջինջ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Արարատի համայնքապետարանի կարիքների համար կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. մայիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի «Արարատ համայնքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում կկայանա «Ջինջ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Արարատի համայնքապետարանի կարիքների համար կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: