ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2025
«ԺԱՆ-ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կաթնաղբյուրի տուֆերի հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ մայիսի 2-ին՝ ժամը 12։00-ին Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԺԱՆ-ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կաթնաղբյուրի տուֆերի հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Թալինի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):