Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024թ. հուլիսի 19 - ին՝ ժամը 12:00-ին Արարատի մարզի Արարատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ի Արարատի մարզի Արարատ համայնքում նախատեսվող 110 կՎ ՕԳ-ի և 40000 կՎԱ 110/10 կՎ ենթակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: