ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.11.2022
«Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային IV-k հորատանցքի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. նոյեմբերի 18-ին, ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզի, Ջերմուկի համայնքապետարանի շենքում (Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք,Մյասնիկյան 8) տեղի կունենա «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային IV-k հորատանցքի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: