10.05.2022
«Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ IV-k հորատանցքի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. մայիսի 19-ին, ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզի, Ջերմուկի համայնքապետարանի շենքում (Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք,Մյասնիկյան 8) տեղի կունենա «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ IV-k հորատանցքի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: