Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ հունվարի 10-ին՝ ժամը 12։00-ին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Իշտիկունի Արևային» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի Ավազի հանքի փողոց թիվ 4, 5, 6 հողամասեր հասցեներում 3000կՎտ դրվածքային հզորության արևային կայանի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Սևանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: