ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2024
«Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի համար գետավազանային կառավարման պլան» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  2024 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 11։30-ին, Տավուշի մարզպետարանի շենքում (հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Սահմանադրության փողոց 1-ին շենք), և ժամը 15:00-ին Լոռու մարզպետարանի շենքում (հասցե՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հայքի հրապարակ 1  շենք)  տեղի կունենա «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի համար գետավազանային կառավարման պլան» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: