ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.09.2024
«ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի N 1 դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանաված կարգով հայտնում եմ Ձեզ, որ 2024 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի N 1 դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):