«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Մեղրաձոր 7-րդ փողոց 2-րդ շենք) տեղի կունենա «ՀՐԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Գոմուռի ավազակուճային խառնուրդի հանքերևակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության վերաբերյալ հանրային քննարկում (առաջին փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: