ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.06.2021
«ՀԳՇՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդի հ.74 հողամասում նախատեսվող ինժեներական քաղաքի ենթակառուցվածքների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 22-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում (հասցե՝ Գայի պողոտա 19 շենք) տեղի կունենան «ՀԳՇՆ» ՍՊԸ-ի  կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդի հ.74 հողամասում նախատեսվող  ինժեներական քաղաքի ենթակառուցվածքների  կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: