ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.03.2021
«ՀԵՐՈւՀՈւՇ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Կողեսի գաբրո-սիենիտների հանքավայրի «Հյուսիսային» տեղամասի 2021-2022թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. ապրիլի 9-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Կողես բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՀԵՐՈւՀՈւՇ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Կողեսի գաբրո-սիենիտների հանքավայրի «Հյուսիսային» տեղամասի 2021-2022թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ): 

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: