24.02.2021
«ՀԱՅՐԵՆԻՔ ՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մ. Ֆրունզեի փողոցի 10/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 9-ին ժամը 12։00-ին Շենգավիթ վարչական շրջանում (Երևան 0026, Շենգավիթ վարչական շրջան Գարեգին Նժդեհի փող., 26 շենք) տեղի կունենա «ՀԱՅՐԵՆԻՔ ՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մ. Ֆրունզեի փողոցի 10/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: