«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանաված կարգով հայտնում եմ Ձեզ, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:30-ին, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Ստեփանավանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: