25.02.2021
«Հայնախագիծ» ԲԲԸ- ի կողմից ներկայացված «Շիրակ-1», «Շիրակ-2», «Շիրակ-6», «Շիրակ-7», «Աշոցք» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 9-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզպետարանում տեղի կունենա «Շիրակ-1», «Շիրակ-2», «Շիրակ-6», «Շիրակ-7», «Աշոցք» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: