12.03.2021
«Հայնախագիծ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված «Շիրակ-4», «Շիրակ-5» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի հանրային քննարկումների վերաբերյալ 12-03-2021
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 22-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզպետարանում տեղի կունենա «Շիրակ-4», «Շիրակ-5» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /2-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: