ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2022
«Հայկ-88» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում այգու վերակառուցման և հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոց 27 հասցեում տեղի կունենա «Հայկ-88» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում այգու վերակառուցման և հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: