ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.10.2024
«Հատշին» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Հասարակական նշանակության օբյեկտի վերակառուցում բնակելի թաղամասի» և նոր մասնաշենքի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրում տեղի կունենա «Հատշին» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի 1-ին փողոց 7 հասցեում «Հասարակական նշանակության օբյեկտի վերակառուցում բնակելի թաղամասի» և նոր մասնաշենքի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
         Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում  (www.env.am), Ակունքի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝  expertise@env.am): 011 22 02 18