ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2025
«Հատշին քոնսթրաքթ» ՍՊԸ-ի կողմից հասարակական նշանակության օբյեկտի վերակառուցում բնակելի թաղամասի և նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հատշին քոնսթրաքթ» ՍՊԸ-ի կողմից Նոր գյուղ բնակավայրում հասարակական նշանակության օբյեկտի վերակառուցում բնակելի թաղամասի և նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ակունքի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):