13.01.2022
«Հակվակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի տուֆերի հանքավայրի 2-րդ տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2022թ. հունվարի 25-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Մեծաձորի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Հակվակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի տուֆերի հանքավայրի 2-րդ տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։