ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.01.2022
«Էդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շիրակի 47/6 հասցեում ձեռնարկվող բանեցված մարտկոցների վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2022թ. հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Էդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շիրակի 47/6 հասցեում ձեռնարկվող բանեցված մարտկոցների վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։