12.01.2022
«Արծաթ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Երևան քաղաքի, Դավթաշեն 3-րդ թաղամաս 7/5, 7/7, 7/24 հասցեներում «Եռանդ» բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս) տեղի կունենա «Արծաթ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Երևան քաղաքի, Դավթաշեն 3-րդ թաղամաս 7/5, 7/7, 7/24 հասցեներում «Եռանդ» բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: