ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.04.2025
Համլետ Սահակյանի կողմից փորձաքննության ներկայացված Ծաղկաձոր բնակավայրի Վ. Հարությունյան փողոց 15 հասցեում նախատեսվող հյուրանոցային, սպորտի, հանգստի և ժամանցի համալիրի կառուցման վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. ապրիլի 16-ին՝ ժամը 12.00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Համլետ Սահակյանի կողմից փորձաքննության ներկայացված Ծաղկաձոր բնակավայրի Վ. Հարությունյան փողոց 15 հասցեում նախատեսվող հյուրանոցային, սպորտի, հանգստի և ժամանցի համալիրի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ծաղկաձորի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: