Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված, Այրումի Ա.Աբովյան փողոց 15 հասցեում նախատեսվող հիմնական դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում), Նոյեմբերյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ (envexpertise@env.am): 011 220 218