ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.10.2024
«ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արեգունի և Փոքր Մասրիկ բնակավայրերի կրթահամալիրների կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին և 12:00-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի և Փոքր Մասրիկ բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրում հաջորդաբար տեղի կունենա «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արեգունի և Փոքր Մասրիկ բնակավայրերի կրթահամալիրների կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):