ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2021
«Հակվակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի տուֆի հանքավայրի 2-րդ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ. հունիսի 4-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Մեծաձորի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Հակվակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի տուֆի հանքավայրի 2-րդ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: