ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.01.2026
«ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամաս 1/2 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026թ. հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ին, Մեծամոր համայնքի մշակույթի տանը կկայանա «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամաս 1/2 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մեծամորի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218