ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.04.2021
«Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոնի կառուցման» աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ.  ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանում տեղի կունենան՝ «Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտ¬րո¬նի կառուցման» աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: