«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն, 2023թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Գեղարքունիքի մարզի ք. Սևան, Սևանեցի 4 Ա հասցեում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել «Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Վարսեր, Լճաշեն, Գեղամավան համայնքների տարածքներում 110/10կՎ լարման 2x 16ՄՎԱ հզորության ենթակայանի և 110 կՎ լարման սնող օդային գծի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում /4-րդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: