ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.06.2023
«Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան 8 հասցեում գտնվող արտադրամասերի վերազինման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. հուլիսի 4-ին՝ ժամը 11:30-ին, Մասիսի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան 8 հասցեում գտնվող օֆսեթ և խորը տպագրության, գոֆրո արտադրության և նախատեսվող թղթի արտադրության արտադրամասերի վերազինման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ հանրային քննարկում/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: