ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2024
«Գրաֆշին» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում նախատեսվող կրթահամալիրի կառուցման վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գյուղ Պտղավան, 2-րդ փողոց, 8/2 շենք) տեղի կունենա «Գրաֆշին» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում նախատեսվող կրթահամալիրի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):