ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.07.2024
Գոշ բնակավայրի խմելու ջրագծերի հիմնանորոգման և ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  2024թ. հուլիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, Գոշ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Գոշ բնակավայրի խմելու ջրագծերի հիմնանորոգման և ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ հանրային քննարկում): 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: