ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2025
«ԳՈՍ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լիճքի գործող ձկնաբուծարանի ընդլայնման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025թ. ապրիլի 8-ին՝ ժամը 14:00-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԳՈՍ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լիճքի գործող ձկնաբուծարանի ընդլայնման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մարտունու  համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: