ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2021
«Սյունիքի մարզի Գորիս քաղաքի պրոֆեսոր Խ․Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի գոյություն ունեցող մասնաշենքի քանդման և նրա մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի շենքում  տեղի կունենան  «ԱՍՔՄԵԴ դիզայն» ՍՊԸ կողմից ներկայացված «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի պրոֆեսոր Խ․Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի գոյություն ունեցող մասնաշենքի քանդման և նրա մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային  ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17: