ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2021
«Գոլդեն Սթրոնգ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տեղամասում արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ.  ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին  Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանում տեղի կունենա Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի «Գոլդեն Սթրոնգ» տեղամասում  արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: