«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հավելվածի համաձայն՝ 2024թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԳՈԼԴԵՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի հանքավայրի հյուսիսային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում /4-րդ փուլ/:
Անհրաժեշտ է հանրային քննարկումների արձանագրությունը, տեսաձայնագրությունը, մասնակիցների ցանկը ինչպես նաև ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները օրեսդրությամբ սահմանված կարգով՝ ծանոցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Արագածոտնի մարզի Մեծաձորի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում։