ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.12.2021
«Զանգեզուր–95» ԱԿ-ի կողմից շահագործվող «Շինուհայր» փհէկի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ . դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին, Սյունիքի մարզի, Տաթև խոշորացված համայնքի /կենտրոնը Շինուհայր գյուղ/ Շինուհայր բնակավայրի վարչական ղեկավարի շենքում տեղի կունենա «Զանգեզուր–95» ԱԿ-ի կողմից շահագործվող «Շինուհայր» փհէկի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: