Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի, հայտնում եմ Ձեզ, որ 2025թ. փետրվարի 19-ին ժամը 14:00-ին Գեղհովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գևորգյաններ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Մթնաձորի բազալտների հանքավայրի (1-ին և 2-րդ տեղամասեր) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ քննարկում (չորրորդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մարտունու համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
