ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.05.2021
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի Լճափնյա 12/1 հասցեում նախատեսվող մեկ հարկանի քոթեջների կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ. հունիսի 2-ին, ժամը 12-00-ին Ծովազարդի համայնքապետարանում տեղի կունենան Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի Լճափնյա 12/1 հասցեում նախատեսվող մեկ հարկանի քոթեջների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: